Իսրայելն ու Պաղեստինը պատրաստ են վերանայել հարաբերությունները
Պաղեստինի ղեկավարությունը որոշել է վերանայել Իսրայելի կառավարության հետ հարաբերություններն ու պայմանավորվածությունները։ Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA գործակալությունը, ասել է երկրի նախագահ Մահմուդ Աբասը։
Նշվում է, որ Պաղեստինի ղեկավարությունը կվերանայի ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունները, այլեւ երկու երկրների միջեւ ստորագրված պայմանագրերը։ Ընդ որում, Իսրայելի նկատմամբ պաղեստինյան նոր քաղաքականության մանրամասները չեն հստակեցվել։
Մինչդեռ, ըստ Աբասի, «չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը ագրեսիվ քաղաքականություն է վարում, շարունակում է բնակավայրեր կառուցել և հարձակվել պաղեստինյան քաղաքների ու գյուղերի բնակիչների վրա, Պաղեստինը ձգտում է կայունություն պահպանել տարածաշրջանում»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին Պաղեստինը և Իսրայելը վերսկսել են համագործակցությունը անվտանգության ոլորտում։ Սակայն երկու երկրների միջեւ խաղաղության գործընթացը դադարեցվել է 2014 թվականից՝ Իսրայելի կողմից 1967 թվականի պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմանները ճանաչելուց հրաժարվելու պատճառով։