«Рафик послал всех нафиг». Ուրցաձորում ՔՊ-ի պարտությունից հետո գյուղապետը հրապարակել է Միխայիլ Գալուստյանի երգը
Վեդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ուրցաձոր համայնքում ՔՊ-ն պարտվել է, ինչի կապակցությամբ համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» երգի հղումը։
Ռ. Անդրեասյանը Վեդիում ընտրություններին մասնակցել է «Իմ հզոր համայնք» կուսակցության հետ ու գլխավորել ցուցակը։ Քվերակության նախնական արդյունքներով՝ կուսակցությունն ստացել է քվեների 44.08 տոկոսը, ՔՊ-ն՝ 39.12 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 16.78 տոկոսը։