Նոյեմբերյանում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց, հաղթեցին թեկնածուները, որոնք կուսակցությունների հետ կապ գրեթե չունեին. ԱԺ նախկին պատգամավոր
Նոյեմբերյան համայնքում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը և հավելել.
«Հաղթեցին թեկանածուները, որոնք կուսակցությունների հետ կապ գրեթե չունեին, որոշ դեպքերում կուսակցությունը խանգարեց անհատներին ավելի շատ քվե ստանալու։ Թող կուսակցությունները դոշները փքած չասեն մենք հաղթանակ տարանք և դրոշակ դարձնեն իրենց հետ առնչություն չունեցող տոկոսները հանրությանը ներկայացնելով։
Ի վերջո հաղթեց համայնքը՝ փոխզսպված և հավասարակշռված արդյունքներով։ Այս արդյունքները մրցակցություն են ապահովելու և բարձրացնելու են կառավարման արդյունավետությունը և Նոյեմբերյանը զարգացնելու մեծ շանսեր են ապահովելու, եթե իհարկե, չգնա քաղաքական առևտրի մակարդակ։
Շնորհավորում եմ բոլոր թեկնածուներին և ազգաբնակչությանը»։