Արայիկ Հարությունյանը պատանդ է, ինքը չի կարող հրաժարական տալ․ Տիգրան Քոչարյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատանդ է, ինքը չի կարող հրաժարական տալ, չեն թողում, որովհետև Արցախում հիմա ընտրություններ անցկացնելն անհնար է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Ես համոզված եմ, որ այս մարդը մեծ հաճույքով հրաժարական կտար և կվազեր Ստավրոպոլի երկրամաս, որտեղ ինքը բավականին հետաքրքիր ներդրումներ ունի։ Բայց երևի չեն թողնում, հրաժարական չի կարող տալ և հիմա պատանդի դերում է»,- ասաց Քոչարյանը։