Ջեն Փսակին մանրամասներ է հայտնել, թե ինչ հարցեր են քննարկելու Բայդենն ու Պուտինը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա զրույցի ընթացքում, Ուկրաինայից բացի, մտադիր է անդրադառնալ կիբերանվտանգությանն ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փսակիի խոսքով՝ առաջիկա զրույցը հնարավորություն է ընդգծելու ԱՄՆ-ի մտահոգությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվության վերաբերյալ և վերահաստատելու իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Սա նաև հնարավորություն է քննարկելու ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ներառյալ ռազմավարական կայունությունը, կիբեր և տարածաշրջանային խնդիրները»,- ասաց նա։