Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Սիրիայի գլխավոր ծովային նավահանգիստի ուղղությամբ
Դեկտեմբերի 7-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Սիրիայի գլխավոր ծովային նավահանգիստի՝ երկրի արևմուտքում գտնվող Լաթաքիայի ուղղությամբ:
Ռմբակոծության հետեւանքով նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել եւ ուժեղ պայթյուններ են լսվել։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
Սիրիական լրատվամիջոցները մեղադրել են Իսրայելին՝ ցուցադրելով պայթյունների վայրում բռնկված խոշոր հրդեհի կադրերը: Լրատվամիջոցները նշել են, որ հակաօդային պաշտպանությունը որսացել է հրթիռների մեծ մասը։ Միաժամանակ նրանք հավելել են, որ «առանձին հրթիռներ հարվածել են Սիրիայի գլխավոր առևտրային նավահանգստի կոնտեյներային տեղամասին, որը կարևոր դեր է խաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման գործում»։
«Հրթիռային հարձակման արդյունքում մի քանի բեռնարկղեր բռնկվել են»,- հավելում է SANA-ն։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է նաեւ, որ հրդեհի հետեւանքով Լաթաքիան ցնցվել է հինգ հզոր պայթյունից։ Սիրիացի հրշեջներին հաջողվել է մարել նավահանգստում բռնկված հրդեհը։