Բայդենը Պուտինի հետ զրույցում անդրադարձել է ՆԱՏՕ-ին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն մասին, որ նախագահ Ջո Բայդենը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրեն պարտավորություն չի տվել Ուկրաինան չընդունել ՆԱՏՕ-ի կազմում։
«Ոչ ոք իրավունք չունի ՆԱՏՕ-ին թելադրել, թե ով չպետք է ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինք»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։