Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Այսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Մոտ մեկ ամիս առաջ համացանցում մերձիշխանական գործիչները տարածում էին տեղեկություն, թե ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում Հայատանը ջախջախիչ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ: Բոլորս շնչակտուր սպասում էինք վերջնարդյունքին, որն, անշուշտ, պիտի ազդարարեր Ադրբեջանի վայրագությունների համար պատժիչ գործողությունների սկիզբը, բայց, ոչ, հերթական հիասթափությունն ապրեցինք. Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անհրաժեշտ համարեց երկու կողմերին՝Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված լրացուցիչ միջոց ձեռնարկել:

Ըստ այդմ, պետք է Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար:

«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է բանտարկյալներին պաշտպանի բռնությունից եւ վնասից… եւ պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից»,- ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն:

Նույն դատավորը նաեւ Հայաստանին է կոչ արել քայլեր ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար՝ հավելելով. «Հայաստանը, համապատասխան իր ստանձնած պարտավորությունների՝ կապված ռասայական խտրականության ցանկացած ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հետ, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի ռասայական ատելության հրահրումն ու սանձազերծումը ադրբեջանցիների հանդեպ, այդ թվում՝ իր տարածքում գտնվող կազմակերպությունների եւ անձանց կողմից»,- ասել է դատավորը՝ հրապարակելով Բաքվի հայցն՝ ընդդեմ Երեւանի՝ Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի խախտման մեղադրանքով։

Այսպիսով, ինչ է ստացվում. նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ն բոլոր գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը ոչ միայն պահում, այլեւ խոշտանգում ու դատում է մեր գերիներին, մաս-մաս իր նպատակահարմարությամբ վերադարձնում է, սակայն ՀԱԱԳԱ-ի դատարանը հավասարության նշան է դնում մեր ու Ադրբեջանի միջեւ եւ հայցի ապահովման միջոց կիրառում նաեւ ՀՀ-ի նկատմամբ:

Իսկ ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն մեր երկրի ներսում. ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած խումբը պետք է ոչ միայն հայց ներկայացներ Բաքվի դեմ, այլեւ հիմնավորեր ու պաշտպաներ հայցը: Իսկ ՀՀ գլխավոր դառախազ Արթուր Դավթյանը, որ պարբերաբար հայտարարում է, թե քրգործ է հարուցվել ադրբեջանական այս կամ այն վայրագության առիթով, եւ դրանք օգտագործվելու են միջազգային ատյաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պետք է կարողանար քրգործերի շրջանակներում այնպիսի ապացույցներ հավաքել Ադրբջանի դեմ, որ անհերքելի լինեին: Բայց ստացվում է՝ այսքան ապացույցների պայմաններում Հայաստանը փաստացի խոցելի վիճակում է հայտնվում: Կա՛մ Եղիշե Կիրակոսյանի խումբը չի կարողացել իբրեւ անհերքելի ապացույց պատշաճ ներկայացնել մեր փաստարկները, կա՛մ դատախազության հավաքած ապացույցները բավարար չեն եղել (ինչպես շատ աղմկահարույց քրգործերի դեպքում, դրանք էլ են փուչիկ), կա՛մ էլ Ալեն Սիմոնյանի տրամաբանությամբ են առաջնորդվել ՀՀ կառավարության ներկայացուցիչները, որ գերիներ չկան….

Մի խոսքով, բյուրավոր ապացույցներ ունենալով՝ էլի դատարանում (այս փուլում փաստացի) պարտվեցինք: Մնում է սպասել քննության ավարտին:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։