Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով էր անցնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վարդանյանն ընդգծեց՝ ինքն այդ գործի հետ որեւէ առնչություն չունի:

«Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. գործ են հարուցել, բայց մի տարվա մեջ ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել»,- նշեց նա: Վարդանյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավոր է արդյոք, որ իշխանության ներկայացուցիչները նոյեմբերի 9-ի դեպքերից հետո մինչեւ օրս «ատամ ունեին» ու երեկ նաեւ դրա համար են, այսպես ասած, վրեժ լուծել: «Դե քանի հատ ատամ ունեն, եթե պետք լինի, հերթով կքաշենք, մինչեւ անատամ դառնան»,- արձագանքեց նա:

Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանականները Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի մասին, այնուամենայնիվ, չեն մոռացել: Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ուղղակի մեղադրանք է հնչեցրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, թե խուլիգանական արարք թույլ տալու ու սպանության փորձ իրականացնելու մեջ մեղադրվող մարդուն բերել, օգնական են նշանակել։

«Մարդն անցնում է քրեական գործով, այն էլ՝ սպանության փորձ իրականացնելու հատկանիշներով։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է նաեւ «Ազատություն» ռադիոկայան ներխուժելու մեջ։ Բայց ոչ թե Գերասիմը, այլ նրա շեֆերն են մեղավոր։ Նա այս պատմություն մեջ մի բանում է մեղավոր, որ ազատ քայլում է ԱԺ միջանցքում, ու իրեն թվում է, թե կատարել է իր բաղձալի երազանքը, այն է՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ է իրականացրել կամ փորձել «Ազատության» խմբագրությունը ջարդուփշուր անել։ Բայց, ո՛չ, սա ինստիտուտ է, այստեղ նա պետք է գլուխը կախ քայլի»,- հարցազրույցի ժամանակ ասել է Հակոբյանը։

Համեմատության համար նշենք, որ իշխանական պատգամավորների օգնականների շարքերում նույնպես անձինք կան, որ լրատվամիջոցների վրա են հարձակվել, բռնության կոչեր հնչեցրել, ոչ համաչափ գործողություններ իրականացրել ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ ամենից հետո, սակայն, նրանք նույնպես ԱԺ-ում աշխատանքի են անցել։ Նրանցից է, օրինակ, «Հեղափոխության պահապաններ» խմբի անունից հանդես եկող Հայկ Ստեփանյանը, որ սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական է նշանակվել։

Ստեփանյանը, հիշեցնենք, համախոհների հետ «Հայելի» մամուլի ակումբի վրա ձվային «արշավ» էր իրականացրել։ 2020-ի մարտին էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էր՝ ինչպես են «Հեղափոխության պահապանները» Փաշինյանին քննադատած մի տղամարդու ստիպում ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից։ Այնպես որ, ընդդիմությանը մեղադրելուց առաջ թերեւս պետք է մաքրեն նաեւ սեփական թիմը:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։