ԱՄՆ-ն Արաբական ծովում առգրավել է իրանական զենք և նավթ
ԱՄՆ-ն առգրավել է Իրանից զենքի և նավթի ամենամեծ խմբաքանակը, հայտնում է Al Arabia-ն՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրությունը։
Հաղորդվում է, որ նավթ և զենք է հայտնաբերվել Արաբական ծովով դեպի Վենեսուելա շարժվող չորս տանկերի վրա: Նշվում է, որ տանկերները եղել են օտարերկրյա դրոշներով:
Լցանավի վրա հայտնաբերվել է 171 «երկիր-օդ» հրթիռ, 8 հակատանկային հրթիռ և 1,1 միլիոն բարել նավթ։
Նշվում է, որ առգրավված նավթամթերքը վաճառվել է 26,6 մլն դոլարով, իսկ հասույթն ուղարկվել է ահաբեկչության զոհերի հիմնադրամին։