ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հակաահաբեկչական հատուկ ջոկատների դեմ, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի 8 քաղաքացիներ, հակաահաբեկչական հատուկ ջոկատայիններ, երկու բանտեր Սպահան և Զահեդան քաղաքներում, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։