ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 300 միլիոն դոլարի հատկացմանը ուկրաինական բանակին աջակցելու համար, հայտնում է «Details»-ը։
Փաստաթուղթը նախատեսում է 300 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին, 4 միլիարդ դոլար՝ եվրոպական պաշտպանական նախաձեռնությանը և ևս 150 միլիոն դոլար՝ անվտանգության քաղաքականության ոլորտում Բալթյան երկրների հետ համագործակցության համար։
Չնայած Կոնգրեսի ուժեղ աջակցությանը, փաթեթից բացառվեցին գերմանա-ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի և կանանց զորակոչի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկները: