Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են եռակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարարությունը նշել է, որ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում վերջին իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3 + 3» ձևաչափով համագործակցության պլատֆորմի իրականացման շուրջ, ինչպես նաև քննարկել են Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների առաջիկա արտահերթ հանդիպումը, որը տեղի կունենա Պակիստանում։