Մի րոպե մի բան ասեմ... Ռուզաննա Խաչատրյանը` իր և ամուսնու անունով ունեցվածքի վրա կալանք դնելու մասին
Մի րոպե մի բան ասեմ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը` անդրադառնալով իր և ամուսնու անունով ունեցվածքի վրա կալանք դնելու մասին տեղեկատվությանը։
«Իմ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի:
Հ․Գ․
Ապատեղեկատվությունը և շանտաժն անզորության նշան են»: