Մեր հնարավորությունների սահմաններում ամեն բան անում ենք, որ էս երեխեքի ժպիտները հանկարծ չխամրեն․ Արամ Գևորգյան
«Ժպիտներ Շուշիից» լուսանկարի Էս պստոներին բոլորդ լավ ճանաչում եք։ Ձախից աջ զույգեր են՝ Արմենն ու Արսենը, երրորդ փոքրիկը նրանց մորաքրոջ տղան է, էլի Արսեն անունով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արամ Գևորգյանը։
«Փառք Աստծո, նրանք այս պատերազմում հայրերին չեն կորցրել։
Օրեր առաջ էրեխեքը նամակ էին գրել Ձմեռ պապիկին։ Չնայած նախաձեռնությունը զոհված տղերքի երեխաների համար է, բայց չուզեցինք երեխաների սիրտը կոտրել։ Իմ կողմից շատ հարգված ֆեյսբուքյան ընկերներիցս երկուսը, անանուն մնալու պայմանով, հանձն առան փոքրիկներին նվերներ գնելու սուրբ պարտականությունը։ Զույգներն էլ քույրիկ ունեն, Արսենն էլ։ Էրեխեքը Ղազանչեցոցում են եղել եկեղեցու ռմբակոծության ժամանակ...
Մի խոսքով, մեր հնարավորությունների սահմաններում ամեն բան անում ենք, որ էս էրեխեքի ժպիտները հանկարծ չխամրեն, որ հնարավորինս մեղմենք մեր՝ մեծերիս պատճառով իրենց խաթարված մանկության հետևանքները»։