Դատավոր Տիգրան Սահակյանը նիստն ընդմիջել է` ծխելով հենց նիստերի դահլիճում (լուսանկարներ)
«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը դատավորին ու իր մասնագիտական ծառայություններին ոչ հարիր պահվածք է դրսևորել։
Նա հենց նիստերի դահլիճում, հավանաբար իր աշխատանքն ավարտված համարելով, ծխախոտ է վառել ու սկսել ծխել։

Տիգրան Սահակյանի օրինակին հետևել է նաև մյուս դատավորն ու հենց դահլիճում անցել ծխելու ընդմիջման։

Չի քննարկվում այն, որ դատավորը պետք է անկախ դատական նիստի մասնակիցների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի, օբյեկտիվ մոտեցում ցուցաբերի դատավարության ու գործով մեղադրյալների նկատմամբ։ Իսկ դատավորին հարիր պատճաշ դիրքի դրսևորման մասին խոսելն անգամ ավելորդ։ Բայց արի ու տես, որ փաստորեն մարդկանց ճակատագիրը վստահել է մեկին, ով անգամ չի տիրապետում էթիկայի տարրական կանոններին։
Ի դեպ, փաստաբանների աշխատանքի գնահատման համար նախատեսված կայքէջում, այս դատավորի վարկանիշը բացասական է։
Այս պահի տվյալներով, նրա վարկանիշը գնահատվել է -7:

Այնպես որ, -7 վարկանիշով դատավորից հազիվ կարել է նման վարքագիծ սպասել։
