Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են ՀՀ ՊՆ ջրատար մեքենայի ուղղությամբ․ ՊՆ
Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: