Ռուս խաղաղապահները մոտ 1900 մարմին են վերադարձրել Հայաստանին և Ադրբեջանին. Ռուստամ Մուրադով
Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1900 մարմին է վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Խաղաղապահները սպանվածների ավելի քան 1960 մարմիններ վերադարձրել են Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին: Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև հավելել է, որ երկու կողմից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից և վերադարձել հայրենիք։
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում սրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ այնտեղ սկսվեցին ակտիվ ռազմական գործողությունները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Ըստ պայմանավորվածությունների՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել իրենց գրաված դիրքերում, իսկ տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։