ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել

ԱՄՆ-ում գտնվող լրագրող Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել։ Նա բաց նամակով դիմել է Հայաստանի լրագրողական համայնքին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, Երևանում ԱՄՆ դեսպանությանը։

«Միացյալ Նահանգներ իմ այցը, որն իրականացվում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ամերիկահայ 8 կազմակերպությունների (Ararat-Eskijian Museum, Armenian Democratic Liberal Party-Ramgavars, Armenian Network of America-Greater NY, Family of Vagharshag Shahinian, Family of Yegishe Catchouny, Knights of Vartan-Bakradouny Lodge, National Association for Armenian Studies and Research, NAASR, St. Leon Armenian Church) և մի շարք անհատների մասնակցությամբ և օժանդակությամբ, անցնում է իմ հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով:

Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից, որի մասին մանրամասնորեն կներկայացնեմ՝ Երևան վերադառնալուց անմիջապես հետո: Սպառնալիքները դեռևս սոցիալական ցանցերում են, մասամբ՝ իմ արդեն ունեցած հանդիպումների ընթացքում, սակայն հաշվի առնելով դրանց՝ մեկ կենտրոնից կազմակերպված լինելու իրողությունն ու մաշտաբայնությունը, 30 տարիների մասնագիտական գործունեության ընթացքում ստիպված եմ առաջին անգամ դիմել լրագրողական կազմակերպություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և Գլխավոր դատախազությանն ու իրավապահ մարմիններին:

Իմ հասցեին հնչող սպառնալիքների հիմքում, որքանով համադրել ու վերլուծել եմ, ընկած է իմ այն խոսքը, որ վերջերս Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերում եմ արել. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ: Ընդ որում, հստակ ասել եմ, որ 1918-ին այդ Հայաստանը 10 հազար քառակուսի կիլոմետր էր, 1920-ի ամռանը՝ 60 հազար, 1920-ի աշնանը՝ 30 հազար, 1994-ին՝ 42 հազար, այսօր՝ 2020-ի աղետալի պատերազմից հետո՝ 33 հազար է: Այս կարծիքը հանդիպել է, որքան էլ անհեթեթ է հնչում, Մեծ Հայաստան երազողների սպառնալիքներին:

Դեկտեմբերի 1-ից 10-ը դասախոսությունների շարքով հանդես եմ եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Օհայոյի նահանգի Կոլամբուս և Քլիվլենդ քաղաքներում և Կալիֆոռնիայում: Իմ վերջին՝ 5-րդ դասախոսությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին՝ Նյու Ջերսիում՝ կազմակերպությամբ 8 հայկական կառույցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արևելյան թեմի Սեյնթ Լեոն եկեղեցու սրահում: Այդ օրը ներկայացնելու եմ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ անգլերեն հատորը, որը պատմում է Զորավար Անդրանիկի և Սարդապարատի հերոսներից Վաղարշակ Շահինյանի մասին:

Հաշվի առնելով, որ իմ հասցեին սպառնալիքները լուրջ են, համակարգված և չափազանց վտանգավոր, Զորավար Անդրանիկի գրքի շնորհանդեսի կազմակերպիչները ինձ առաջարկել են ապահովել ԱՄՆ Ոստիկանության ուժերի ներկայությունը, որին ես տվել եմ իմ համաձայնությունը: Այսպիսով, ԱՄՆ-ում գտնվելու իմ վերջին երկու օրերին կլինեմ ամբողջական պաշտպանության տակ:

Վերադառնալով Հայաստան՝ դեկտեմբերի 10-ին՝ Նյու Յորք-Մոսկվա-Երևան ճանապարհով, անմիջապես հաղորդագրություն եմ ներկայացնելու ՀՀ իրավապահ մարմիններին, նշելու եմ կոնկրետ անուններ, ազգանուներ, նկարներ, տեսանյութեր ու տեքստեր՝ կոնկրետ սպառնալիքներ, նշելու եմ այն անհատների անունները, որոնք այս ամբողջ արշավի ֆինանսական, գաղափարական/արմատական հենքն են:

Հասկանում և չափազանց անհարմար եմ զգում, որ Հայաստանի համար այս մղձավանջային օրերին դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, ՄԻՊ-ին ու իրավապահ մարմիններին, Երևանում ԱՄՆ դեսպանությանը, սակայն իմ հանդեպ կազմակերպված, ուղղորդվող, սպառնալիքներով ուղեկցվող այս արշավը չի կարող մնալ անհատական տիրույթում և պետք է կանխվի քաղաքակիրթ ճանապարհով: Ես որևէ շփման մեջ չեմ մտնելու սպառնալիքներ հնչեցնողների և նրանց հետևում կանգնածների հետ:

Հարգանքներով՝ Թաթուլ Հակոբյան, լրագրող

8 դեկտեմբերի, 2021 թ., Լոս Անջելես, ԱՄՆ»։

Ավելի վաղ Թաթուլ Հակոբյանի հետ ԱՄՆ-ում գտնվող Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել էր, թե ովքեր են կանգնած այդ սպառնալիքների հետևում.

«Ազգային Ժողովրդավարական Բևեռի մի քանի անդամներ, այցի առաջին իսկ օրվանից ֆեյսբուքում և սոցիալական այլ տիրույթներում կազմակերպված սաբոտաժի են անցել, Թաթուլ Հակոբյանի հետ հաճախ կապ չունեցող՝ մտացածին թեզերի կիրառությամբ: Թաթուլին են վերագրում կեղծ տեքստեր, այս կերպ փորձ անելով խոչընդոտել մեր` այս տարի արդեն 4-րդ դասախոսությունների շարքը ԱՄՆ-ում:

Չգիտեմ, թե որոնք են այս վարքագծի դրդապատճառները, ակնհայտ է, սակայն, որ այն կազմակերպված բնույթ ունի:

Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուքասզյան, Վուրաժան Ավետիսյան, Արա Պապյան գոնե դուք լավ գիտեք, թե ով եմ ես, ով է Թաթուլը, ինչ է արել և ինչպես է իրեն դրսևորել հենց ձեր ու մեր բոլորի համար ծանրագույն իրավիճակներում: Այս պահին մանրամասների չեմ անդրադառնա, սակայն եթե այս արշավը նաև ձեր որոշման արդյունք է, ապա ոչ միայն խորապես հիասթափված եմ, այլև անելու եմ համապատասխան հետևություններ և ըստ այդմ առաջնորդվեմ»։