Համաճարակի սուր փուլը կավարտվի 2022 թվականին. Բիլ Գեյթս
Չնայած կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն և պատվաստումների ոչ բավարար ցուցանիշներին, COVID-19 համաճարակի սուր փուլը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի, ասել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը անձնական բլոգում։
Գեյթսի խոսքով՝ ինքը չէր սպասում «դելտայի» նման վարակիչ տարբերակի հայտնվելը և չէր սպասում, որ մարդկանց այդքան երկար պետք է համոզեն պատվաստվելու և դիմակներ կրելու համար։
«Սակայն, հուսով եմ, որ վերջը հեռու չէ: Այլ կանխատեսում անելը հիմարություն կլինի, բայց կարծում եմ, որ համաճարակի սուր փուլը կավարտվի 2022 թվականին: Ավելի լավ է պատրաստ պայքարել վիրուսի դեմ, քան նախորդ փուլերում»,- գրել է նա։