ԱՄՆ-ն կփորձի սահմանափակել Իրանի եկամտի աղբյուրները
ԱՄՆ իշխանությունները նոր միջոցներ կձեռնարկեն՝ ուղղված Իրանի եկամտի աղբյուրները սահմանափակելուն, եթե մոտ ապագայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական հարաբերությունները ձախողվեն, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։
Ըստ Փսակիի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «համոզված է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա». «Մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը միջուկային ճգնաժամից խուսափելու լավագույն միջոցն է։ Այնուամենայնիվ, Իրանի միջուկային ծրագրի ներկայիս առաջընթացի լույսի ներքո՝ նախագահը. հանձնարարել է իր օգնականներին նախապատրաստվել այն հնարավորությանը, որ դիվանագիտությունը ձախողվի, և մենք ստիպված կլինենք անցնել այլ տարբերակների: Դա նախապատրաստություն է պահանջում»:
Փսակին հավելել է, որ «եթե դիվանագիտությունը շուտով ճիշտ ուղու վրա չգնա, և եթե Իրանի միջուկային ծրագրի վրա աշխատանքը շարունակվի արագանալ, մենք այլ ելք չենք ունենա, քան լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Իրանի եկամուտներ ստեղծող հատվածների վրա հետագա սահմանափակումներ կիրառելու համար»:
Փսակին մանրամասներ չի հայտնել, միայն ասել է, որ ԱՄՆ գանձապետարանի աշխատակիցները մտադիր են հաջորդ շաբաթ մեկնել ԱՄԷ՝ խորհրդակցություններ անցկացնելու իշխանությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով, նախատեսվում է քննարկել Իրանի հետ առևտրի հետ կապված հարցեր։