Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 3-րդի 1-ին մասի 9-րդ կետով ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես պատգամավոր:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: