Գերությունից վերադարձած զինվորների նկատմամբ առերևույթ հանցագործություն կատարելու փաստով մեղադրանք առաջադրելն իրավաչափ է. Լևոն Բաղդասարյան
Փաստաբան Լևոն Բաղդասարյանն անդրադարձել է գերությունից վերադարձած այն զինվորների խնդրին, որոնց նկատմամբ իշխանությունները ցանկանում են քրեական գործեր հարուցել։
«Վերջապես գերությունից ազատված, հարազատների գիրկը վերադարձած զինվորների նկատմամբ առերևույթ հանցագործություն կատարելու փաստով մեղադրանք առաջադրելն իրավաչափ է, թող քննեն, օբյեկտիվ գնահատական տան, սակայն ծայրահեղ միջոց կալանքն, ըստ իս, անթույլատրելի է, անգամ եթե առկա են գործին խոչընդոտելու կամ թաքնվելու ռիսկերը։
Նման պայմաններում անհրաժեշտ է կիրառել գոնե գրավ»: