Մնում է Վճռաբեկը հաշվի չառնի «Սասնա ժեխերի» սիրախաղերը իշխանության հետ. Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Սասնա բանկոմատների» գործով վերաքննիչ դատարանը մասամբ օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատավճիռը, իսկ Արմեն Բիլյանի մասով բեկանեց և նշանակեց ազատազրկում 25 տարի ժամկետով ( մյուս բանկոմատակիրները ևս առաջիկա տասնամյակը կանցկացնեն բանտում՝ Սմբատ Բարսեղյան 25 տարի, Պավել Մանուկյանը 10 տարի,Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի ժամկետով ազատազրկման):
Քիչ դեպքերով եմ ուրախանում մեղադրական դատավճիռներից, բայց սրանց և սրանց պատվիրատուների նեղ անձնական շահերի պատճառով զոհվել են իմ ծառյակից 3 ընկերները:
Սա տղաների արյան չնչին փոխհատուցումն է»: