ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ ԶաքարյանԸնդդիմադիր կուսակցությունները հայտարարում են՝ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ենՓաստաբան Վահան Հովհաննիսյանը դիմել է ԿԸՀ և խնդրել իրեն հանել «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակից. նա ցուցակում 64–րդն էր Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր․ Նիկոլայ Եղիազարյան Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա ևս մեկ ձերբակալված Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4600 հեկտար տարածքումՀարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավարՈստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ԵԱՏՄ-ում գրանցվել է ՀՆԱ-ի աճ․ Հայաստանում՝ 11,9% Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել․ Թրամփ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումըԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025-ի լավագույն համայնքային ոստիկանԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակելԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիՄիշուստինը Փաշինյանին ներկայացրել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ
Թրամփը Անկարայում հանդիպումներ կունենա Էրդողանի, Զելենսկու և Սիրիայի նախագահի հետԱվինյանը վարչարարական տեռnր է ուզումԵրևանում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ
Ծառուկյանի մեջքին կանգնած ենք. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներԱդրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները իրականացրել են զորավարժական թռիչքներԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազՈւկրաինան զանգվածային գրոհ է սկսել Յարոսլավի ուղղությամբ. խոցվել է նավթավերամշակման գործարանըԿյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա. ՇարմազանովԾառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ ԲադալյանՕկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել
Հասարակություն

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի հաղթողներին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։

Ծրագրի շրջանակում անցկացվել են աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ։ Խաղերին մասնակցել են 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող մարզիկներ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով ուսանողական խաղերի հաղթողներին ու մասնակիցներին, կարևորել է մասսայական սպորտի զարգացման համատեքստում ավանդույթ դարձած այս մրցաշարի անցկացումը. «Շնորհավորում եմ ուսանողական խաղերի բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության և վարչապետի մակարդակով շատ է կարևորվում մասսայական սպորտի զարգացումը, և կարծում եմ՝ ուսանողական խաղերը լիովին ներառվում են մասսայական սպորտի շրջանակում: Այս իմաստով՝ կրկնակի ողջունելի է երկար տարիների ավանդույթ դարձած այս մրցաշարի անցկացումը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ընդգծել է, որ նախարարությունն իր առաջնահերթություններից է համարում մասսայական սպորտի զարգացումը. «Ուսանողական խաղերն աշխարհում ունեն իրենց ուրույն տեղը: Այն օլիմպիական խաղերից և բանակայինների՝ աշխարհի առաջնությունից հետո, թերևս, երրորդն է: Մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ այս շարժման մեջ ունենանք մեր ճիշտ տեղն ու դիրքը:

Ամեն ինչ պետք է անենք, որ այս խաղերը ձևական բնույթ չկրեն, պետք է նվիրվենք, հասկանանք, որ սա բոլորիս է պետք, ազգին է պետք. առողջ ուսանող՝ նշանակում է առողջ ապագա: ԿԳՄՍ նախարարությունն իր առաջնահերթություններից է համարում մասսայական սպորտն ու ուսանողական մարզական խաղերը: Ամեն ինչ կանենք, որ ապագայում դրանք լինեն առավել պրոֆեսիոնալ»:

Նշենք՝ ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված բուհերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներով։

Ընդհանուր թիմային հաշվարկով երրորդ տեղն է գրավել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանը, իսկ պատվավոր առաջին տեղը գրավել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:

Հուշանվերներով են պարգևատրվել լավագույն մարզիկները.

Ֆուտզալ մարզաձևից՝ Նարեկ Գասպարյանը (Հայաստանի ազգային տնտեսագիտական համալսարան),

Վոլեյբոլ մարզաձևից՝ Վիկա Կոշկարյանը (Երևանի պետական համալսարան),

Վահե Նազարյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ),

Բասկետբոլ մարզաձևից՝ Արևիկ Ճշմարիտյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ),

Մխիթար Վարդանյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ):

Շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով նախատեսված 8 մարզաձևերի գլխավոր մրցավարները:

Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև խաղերում լավագույն արդյունք ցույց տված բուհերը՝

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը,

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,

Հայ-ռուսական համալսարանը,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը,

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը,

Եվրոպական համալսարանը։