ԱՄՆ-ի դեմ ռուսական պահանջների ցանկն անակնկալ չէ․ Ջեն Փսակի
ԱՄՆ վարչակազմը նորմալ է համարում Ռուսաստանի կողմից վիճելի հարցերի շուրջ երկխոսության ձգտումը, սակայն նման շփումների ձևաչափի վերաբերյալ հստակություն չկա, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, փոխանցում է Interfax-ը։
«Ես նորություն չունեմ ձևաչափի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը նախկինում ունեցել է տարբեր ձևաչափեր Ռուսաստանի հետ նման շփումների համար, իսկ ավելի վաղ՝ ԽՍՀՄ-ի հետ: Նրա խոսքով, այս ձևաչափերից մի քանիսը կարող են գործել ներկա իրողությունների պայմաններում։
«ԱՄՆ-ի դեմ ռուսական պահանջների ցանկն անակնկալ չէ։ Այն չի փոխվել արդեն մի քանի ամիս, նույնիսկ մի քանի տարի»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։
Փսակին ընդգծել է, որ նման պահանջներ ձեւակերպելը Ռուսաստանի իրավունքն է։ «Մենք նույնպես այդ իրավունքն ունենք»,- հավելել է նա՝ հիշեցնելով ԱՄՆ-ի մտահոգությունները Ուկրաինայի մոտ ռուսական զորքերի առկայության վերաբերյալ: