Ուժգին պայթյուններ են որոտացել Լիբանանում․ կան տուժախներ
Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մերձակայքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում հզոր պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է Ria.ru-ն։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունների պատճառը եղել է ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող զինամթերքի պահեստում բռնկված հրդեհը։
Միջադեպի հետեւանքով տուժել է 12 մարդ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
Լիբանանյան բանակը շրջափակել է պայթյունի շրջանը։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները փորձում են մարել հրդեհները։
Շարունակվում է մոտակա շրջանների բնակիչների տարհանումը։