ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կպահպանի Ուկրաինային և Վրաստանին ապագայում դաշինքին միանալու իրավունքը, փոխանցում է РИА Новости-ն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ստոլտենբերգին հարցրել են՝ արդյոք ՆԱՏՕ-ն կհրաժարվի 2008 թվականի խոստումից՝ ապագայում ընդունելու Ուկրաինան և Վրաստանը։
«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց պատրաստ չենք հրաժարվել դաշինքին միանալու երկրների իրավունքից»,- ասել է նա։