Թուրքիան փորձարկել է լազերային զենքով կրող աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը
Աշխարհում առաջին թուրքական արտադրության Eren լազերային անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կրակել է 500, 300 և 100 մետր հեռավորությունների վրա։
Էրենը բոլոր փորձնական փուլերի ավարտից հետո կտեղափոխվի Թուրքիայի զինված ուժերի գույքագրում, հայտնում է Anadolu-ն։
Անօդաչու թռչող սարքը մշակվել է TÜBİTAK և ASİSGUARD պաշտպանական ընկերությունների կողմից՝ Անվտանգության գլխավոր տնօրինության դատաբժշկական վարչության համակարգմամբ և ի վիճակի է լազերային զենքի միջոցով հեռավորության վրա չեզոքացնել պայթուցիկ տարրերը։
Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը 3000 մետր է։