Ջո Բայդենը կարծում է, որ իրեն բոլորը նախանձում են
«Ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարը պատրաստ են տեղերով փոխվել ԱՄՆ նախագահի հետ»։ Նման կարծիք է հայտնել անձամբ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը։
«Բոլորը՝ սկսած Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներից մինչև մեկ ուրիշը, ես չգիտեմ մեկ համաշխարհային առաջնորդի, ով չցանկանա փոխվել պաշտոնով ինձ հետ», - ասել է նա հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ն ունի ավելի շատ հնարավորություններ, ավելի լավ զարգացած գիտություն և տեխնոլոգիա, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։