Ադրբեջանական բանակում զինծառայող է զոհվել
Դեկտեմբերի 10-ի երեկոյան ոչ մարտական պայմաններում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Հասանով Նուրլան Էլդար օղլուն։
Այս մասին Azeri Daily-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ փաստի առթիվ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության զինվորական դատախազությունում հետաքննություն է տարվում։