Ուկրաինան ամերիկացիների աջակցությամբ կարող է գնալ նոր սադրանքների
Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը կարծում է, որ ուկրաինական իշխանությունները՝ ամերիկացիների աջակցությամբ, կարող են գնալ նոր սադրանքների Ազով-Սև ծովի ջրերում։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հինգշաբթի երեկոյան հայտնել է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» նավը շարժվում է դեպի Կերչի նեղուց և չի կատարում ուղեգիծը փոխելու պահանջը։
Նրա անձնակազմի գործողությունները ԱԴԾ-ում համարվել են սադրիչ և սպառնացող նավարկության անվտանգությանը։ Այս իրադարձությունները համընկել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու զրույցի հետ։
Նավը վերադարձել է այն նույն պահին, երբ հայտնվեցին բանակցությունների ավարտի մասին տեղեկությունները։