«Իսլամական պետություն»-ը ստանձնել է ուրբաթ օրը Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ուրբաթ օրը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը, հայտնում է Shamshad News-ը:
Ավելի վաղ Tolo News-ը հայտնել էր, որ Քաբուլում երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ չորսը:
«ԻՊ-ը ստանձնել է երեկ Քաբուլում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը»,- շաբաթ օրը հեռուստաալիքը գրել է Twitter-ի իր էջում: