ԱՄՆ-ում փոթորիկի հետևանքով կան զոհեր
Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքի ծերանոցում տորնադոյի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը վիրավորվել, հայտնում է KAIT-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հաղորդվում է, որ շենքի փլատակների տակ մնում է եւս առնվազն 20 մարդ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորիկների պատճառով տեղեկություններ են ստացվել Մոնետայում և մերձակա Լիխվիլ քաղաքում ավերածությունների մասին։