Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Արդյո՞ք պատասխան տալու են նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի հլու կամակատարը

«Փաստ» թերթը գրում է․

«Տպավորություն է առաջանում, թե օրենքներն ու պատասխանատվության դաշտը միայն հասարակ քաղաքացիների ու հատկապես իշխանություններին քննադատողների ու ընդդիմադիրների համար են։ Կարծես թե օրենքը միայն նրա համար է, որ մահակի պես օգտագործվի ընդդիմադիր գործիչներին լռեցնելու ու հետապնդելու հարցում։ Իշխանություններն ինչքան ցանկանում, այնքան էլ խախտում են Սահմանդրության ու օրենքների սահմանած նորմերը, իսկ եթե ընդդիմադիրների վրա բիծ գտնելու համար նույնիսկ չկան նախատեսված իրավակարգավորումներ, ապա դրանք կարելի է ստեղծել կամ հորինել։ Ու հորինված և կարված գործերը բացարձակ մեծամասնությամբ այնքան խղճուկ են, այնքան ճչացող անօրինականությամբ, որ ճանապարհի կեսից քանդվում են ու չեն հասնում իրենց հանգրվանին։

Արդյունքում օդում կախված է մնում միայն այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա մարդկանց անօրինական, բացառապես քաղաքական դրդապատճառներով, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ մեկ անձի քմահաճույքներով իրականացվող հետապնդումների համար։ Ուշագրավ է, որ իշխանական բազմաթիվ նախաձեռնություններ ու կարված գործեր նույնիսկ ՍԴ-ի մակարդակով են ճանաչվում սահմանադրությանը հակասող։ Այսպես, օրինակ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում է երկրորդ նախագահը։ Երեկ էլ հրապարակվեց ՍԴ որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ:

Ըստ ՍԴ-ի, անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այսինքն, Բարձր դատարանը ամրագրեց այն, ինչ սևով սպիտակի վրա գրված է Սահմանադրության մեջ, ինչ արձանագրում էին բոլոր ադեկվատ իրավաբանները, բայց ինչի հետ ոչ մի կերպ համաձայն չէին դատախազությունն ու մի քանի դատավորներ:

Ստացվում է, որ այսքան ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն ապօրինի կալանքի տակ են պահվել, այնինչ դեռ ամիսներ առաջ պետք է ազատ արձակված լինեին։ Արդյո՞ք պատասխան տալու են նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի հլու կամակատարը և նրա հրահանգով մածունը սև են հայտարարում, ինչի արդյունքում տուժում են մարդիկ: Հիմա՝ դժվար թե: Բայց Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, սա պետք է հիշի ցանկացած ոք, ով նորից կշարունակի Նիկոլի քմահաճույքների համար տրորել Սահմանադրությունն ու օրենքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։