Կապիտուլյանտը լուրջ ցայտնոտի մեջ է. նրան կարճ ժամանակ է մնացել, իսկ ելքերը սահմանափակ են. Ռոբերտ Մարգարյան
Հողատու կապիտուլյանտի այսօրվա գրառումը կարդալուց հետո կարելի է մի քանի արձանագրում կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:
«Առաջին՝ Եթե մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կապիտուլյանտն անհաջող փորձ է կատարում հողերն ու Արցախը հանձնելու մեղքը գցել «նախկինների» գրպանը կարելի է եզրակացնել, որ մոտեցել է սահմանագծման ու սահմանազատման անվան ներքո Արցախից վերջնականապես հրաժարվելու պահը ու դրա համար անհրաժեշտ է նախապես մեղավորներ նշանակել: Ի դեպ, այդ մասին կապիտուլյանտն արդեն խնդրել է արտախորհրդարանական ուժերի օժանդակությունը:
Երկրորդ՝ այս անգամ «նախկիններից» բացի կապիտուլյանտը գտել է նաև մեկ այլ մեղավոր, որն ի դեպ նաև ցանկանում է իրենց խլել իշխանությունը: Դա նախկինների «արտաքին գործընկերներն» են: Մնում է կապիտուլյանտը մի քիչ պարզաբանում մտցնի «արտաքին գործընկերներ» ասելով ո՞ւմ նկատի ունի: Ռուսաստանի՞ն, թե՝ արևմուտքի՞ն:
Երրորդ՝ կապիտուլյանտը լուրջ ցայտնոտի մեջ է: Նրան կարճ ժամանակ է մնացել: Իսկ ելքերը սահմանափակ են»: