ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Ոչ մեկին չեմ ցանկանա ունենա այն ապրումները, ինչ մենք են ունեցել. Հայրենադարձված ռազմագերին հարցադրումներ է անում ու սպասում պատասխանների. «Փաստինֆո»

2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված 62 շիրակցիները 44 օրյա պատերազմի օրերին ակտիվ մասնակցություն էին ունեցել մարտերին, մասնակցել Ջրականում ընթացող ռազմական գործողություններին, ապա վերադարձել Շիրակի մարզի Ոսկեհասկ կոչվող մոբիլիզացիայի զորքեր։ Պատերազմն ավարտվել էր ու շաբաթներ անց կրկին հրաման են ստացել նոյեմբերի 27-ին դուրս գալ ու ուղևորվել Լաչինի (Բերձորի) հատված, որտեղ պետք է հերթափոխ կատարեին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է հայրենադարձված ռազմագերիներից Սոկրատը (անունը փոխված է), որը եւս գերեվարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Մանվելի հետ միասին (անունը փոխված է)։ Վերջինիս հետ զրույցը «Փաստինֆո»-ն ներկայացրել է դեկտեմբերն 10-ին։

Սոկրատի հետ զրույցը եւս նպատակ ուներ հնարավորինս վերականգնել դեկտեմբերի 13-ի իրադարձությունները. Ինչպես կորցրեցինք երկու գյուղ ու ինչպես ստացվեց, որ մի ամբողջ գումարտակ գերեվարվեց։

Ճանապարհ՝ դեպի Խծաբերդ -Հին Թաղեր

Պատերազմից հետո շիրակցիները ծառայությունը պետք է անցկացնեին Լաչինում, սակայն հետագայում պարզել են, որ փոփոխություն է եղել։ Հրամանատարը հայտնել է, որ 100 հոգանոց խմբին ուղեկցում են այլ վայր եւ մարտական հերթափոխ պետք է իրականացնեին Խծաբերդ-Հին թաղերի շրջանում։ Ասում է՝ կոնկրետ մարտական գործողությունների պլանին ծանոթ չէին, ոչ էլ տեղամասին։ Տեղյակ էին միայն, որ նշված վայրում պետք է կատարեին մարտական հերթափոխ։ Թե ով եւ ինչպես է որոշել, որ հենց իրենք պետք է առանց տեղանքին ծանոթանալու հենց նշված վայրում իրականացնեին հերթափոխը՝ մեր զրուցակիցը չգիտեր։

«Փոխել ենք Արցախի ինչ- որ Մոբի։ Տեղամասը գտնվում էր ծովի մակարդակից 3000-ից ավելի մետր բարձրության վրա։ Ինչքան հնարավոր էր բարձրացել ենք «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ դրանից հետո ոտքով ենք շարունակել ճանապարհը։ Գիշերն ենք հասել դիրքեր, որտեղ հրամանատարը տեղակայել է մեզ։ Նրան առաջին ու վերջին անգամ տեսել ենք այնտեղ։ Ասել է՝ «դուք գտնվելու եք այս դիրքում, հետագա գործողությունների համար կկապվեմ ձեզ հետ»,- պատմելը Սոկրատը՝ նշելով, որ այդ դիրքերում տեղակայվել են 62 հոգով։ Հրամանատարը խոստացել էր վերադառնալ մյուս 38 հոգուն տեղավորելուց հետո, սակայն էլ չեն տեսել նրան։

Գերությունից վերադարձածը հիշում է՝ դիրքը կահավորված չէր, չեն եղել խրամատներ, այլ միայն մի քանի հատ վրան։ Հարմարությունները փորձել են ստեղծել տղաները՝ իրենց հնարավորությունների սահմաններում։

«Չունեինք ոչ մի բան։ Մեզ հետ բարձրացրած սնունդն է եղել, որից մի հինգ օր օգտվել ենք, ջուր չենք ունեցել, հետո արդեն կապվել ենք հրամանատարի հետ եւ ինքը տեղ է նշել, որտեղից գնացել ենք սնունդ ենք բերել, բայց դա եղել է արահետ՝ անտառի միջով՝ 15-20 կմ»։

Տարածքը հանձնված է, պետք է դուրս գանք

Տարածքում հերթափոխ իրականացնողները ոտքով ու ձիով մի քանի ժամ ճանապարհ են անցել, որ 2-3 օրվա համար սնունդ բարձրացնեին։ 17 օր գտնվել են նույն տեղում՝ նայած խոստացել էին, որ 15 օրից նրանց փոխարինելու են գալու, իսկ արմավիրցիներից տեղեկացել էին, թե ժամանակ է դրված՝ դիրքը հանձնելու համար։

«Մենք 100 -ով էինք գնացել, բայց 38-ը ուրիշ տեղ է գնացել։ Մեզնից վերև գտնվում էին Արմավիրի ՄՈԲ-ի զորքերը։ Խոսակցություն է եղել, որ մենք պետք է մինչև ժամը 17։00-ը լքենք տարածքը, որովհետև հանձնված է, պետք է դուրս գանք, գալու են տարածքը վերցնեն։ Մինչև այդ փորձել ենք հրամանատարի հետ կապվել, ասել է՝ «տենց բան չկա, հանգիստ մնացեք, հեսա գալու են ձեզ հերթափոխեն»,- պատմել է հայրենադարձված ռազմագերին։

Սոկրատը եւս վերահաստատել է մյուս ռազմագերու խոսքերը՝ ունեին հրաման չկրակելու, ինչ դեպք էլ լիներ, քանի որ հրադադարի պայմանագիր էր կնքվել։

«Անմիջական հրամանատարից ունեինք հրաման՝ Ղազարյան Արսենից, որ ինչ դեպքում էլ լինի, չպետք է կրակենք, որովհետև իրենք գալու են ռուս խաղաղապահների հետ, եթե ինչ- որ հարց լինի՝ «մեզ տեղյակ պահեք, մենք կկապվենք՝ հարցի լուծումը կտանք»»,- հիշում է մեր զրուցակիցը ու ավելացնում, որ հակառակորդի տեղաշարժը նկատել էին, անգամ հարազատներն էին զանգում հետաքրքրվում, թե արդյոք շրջափակման մեջ չեն։

«Արդեն ինչ- որ խոսակցություններ կային, անընդհատ զանգում էին ու հարցնում ՝ դուք շրջափակման մե՞ջ եք գտնվում, ասում էինք, նման բան չկա։ Բայց տեսնում էինք տեղաշարժերը, որ քիչ-քիչ մոտենում էին մեզ, բայց ծնողին չես կարող ասել, որ տենց բան կա։ Դե որքան հնարավոր է՝ տեսնում էինք տեղաշարժը։ Բարձր էինք գտնվում ու մառախուղ էր։ Որքան տեսանելիությունը պարզ էր՝ նկատել էիք»։

Գերեվարվածներ և զոհեր՝ Արմավիրի ՄՈԲ-ում

Հադրութի երկու գյուղերը կորցնելու օրը դիրքերից մեկում եղել էր դիմադրություն ու հայ զինծառայողներից փորձել էին կանխել թշնամու առաջխաղացում, որի հետեւանքով 9 հայորդի զոհվել էր։ Հայրենադարձված երկու ռազմագերիների հետ զրույցում հետաքրքրվեցինք, ինչպես ստացվեց, որ մի դիրքում կազմակերպվել էր դիմադրություն, իսկ մյուսում՝ ոչ, ինչին ի պատասխան տղաները պնդեցին, որ իրենց հերթափոխի ժամանակ կրակոցներ չեն եղել ու այն տեղանքում, որտեղ ծառայություն են իրականացրել կրակոցների ձայներ չեն լսել։ Մանվելի փոխանցմամբ՝ դեպքի մասին իմացել են արդեն գերության մեջ՝ Բաքվում, որ Արմավիրի ՄՈԲ-ի դիրքերից մեկում կրակոցներ են եղել։

«Արմավիրի մոբիլիզացիայի դիրքերից մեկում է եղել, կրակոցները մեզ մոտ չեն լսվել ու այդ մասին տեղեկություն ստացել ենք արդեն գերեվարվելուց հետո։ Իմացանք, որ ունեցել են 9 զոհ, երկուսը՝ գերեվարված։ Նրանք մեզ հետ Բաքվի բերդում են եղել, հետ են եկել մեզանից շուտ»,- ասել է Մանվելը՝ նշելով, որ նրանց մեկ անգամ է տեսել Բաքվի բերդում ու չի կարողացել զրուցել՝ իմանալու համար, թե ինչպես են արմավիրցիները գերեվարվել. «Հոկտեմբերյանի մոբիլիզացիայից երկու հոգի կային Բաքվում, որ մեզանից երկու-երեք ժամ առաջ էին գերեվարվել»։

Իջեք դիրքերից, ինչ հնարավոր է վերցրեք՝ մենք ձեզ կսպասենք...

Շարունակելով զինակցի խոսքը՝ Սոկրատը նշեց, որ դիրքերի վերևում հերթապահողներից լսել էին մինչև ժամը 5-ը դիրքից դուրս գալու մասին, բայց 62 շիրակցիները չեն շտապել լքել տարածքը, կապ են հաստատել հրամանատարության հետ, որոնք նախ վստահեցրել են, որ չկա նման բան, իսկ ավելի ուշ արդեն հրաման են ստացել իջնել դիրքերից ու հանդիպել ճանապարհին։

«Ղազարյանից հրաման է եղել 4.30-5-ի կողմերը, որ «դուք իջեք, վերցրեք ձեր հետ ինչ հնարավոր է։ Կոնկրետ տեղ է նշել, որ այդ տեղում մեզ կսպասի, որ մենք տուն ենք գնալու, բայց մինչ դա խոսակցություն է եղել, որ պետք է գան հերթափոխի։ Մեր՝ այնտեղ գտնվելու 12-13-րդ օրը խոսել ենք իր հետ, որ մոտենում է հերթափոխը, ինքը ասել էր, որ 15 օրից կփոխարինեն, բայց հնարավոր է մեկ, երկու օր ձգձգվի, մինչև իրենք գան տեղ հասնեն՝ ասել ենք կսպասենք։ Այդ ընթացում ոչ ոք չի եկել հերթափոխի, իսկ 17-րդ օրն ասում էր դուրս եկեք, գնում ենք տուն։ 62 հոգով, անտառների միջով՝ 2-3 ժամվա ճանապարհ էր, իջանք, գնացինք հասանք այն տեղամասը, որ նշել էր, բայց այնտեղ չենք տեսել Ղազարյանին, ոչ էլ մեզ սպասող ինչ-որ մարդու»,- հիշում է մեր զրուցակիցը ու, հաստատելով Մանվելը խոսքերը, նշում, որ փորձել են կապ հաստատել Ղազարյանի հետ՝տեղեկանալու, թե ինչպես դուրս գան, ո՞ւր գնան, սակայն կապ հաստատել չի հաջողվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: