Թուրքիան Բելառուսի ամենամոտ բարեկամ երկրներից է. Լուկաշենկո
«Թուրքիան Բելառուսի համար ամենամոտ բարեկամ երկրներից մեկն է»,- թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ երկու երկրների համագործակցությունը զարգանում է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։
«Մենք հասել ենք մեկ միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության։ 2020 թվականին կար ավելի քան 700 միլիոն դոլար, այժմ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի մակարդակի համեմատ զգալի աճ է գրանցել»,- ասել է նա։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի և Թուրքիայի դիրքորոշումները արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ շատ նման են։
«Միջազգային կազմակերպություններում խնդիրներ չկան։ Մենք աջակցում ենք միմյանց։ Թուրքիան Բելառուսի համար ամենաբարեկամ պետություններից է. Թուրքիայի արտգործնախարարությունը և նրա ղեկավար Մևլութ Չավուշօղլուն աջակցում է Բելառուսին բոլոր միջազգային հարթակներում։ Նույն կերպ մենք աջակցում ենք Թուրքիային։ Թուրքական պետության և թուրք ժողովրդի հետ նման բարեկամական հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար»,- ասել է Լուկաշենկոն՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Բելառուսի նկատմամբ երկրի քաղաքականության մեջ սկզբունքային հավատարմության համար