Իշխող տհասների մանկապարտեզը գտել է նոր թիրախ՝ Հայկ Մարությանին. Կարեն Քոչարյան
Ալենի մասին տարատեսակ սլիվների արանքում (կամ պերերիվի ընթացքում) իշխող տհասների մանկապարտեզը գտել է նոր թիրախ սեփական թիմից՝ Հայկ Մարությանին:
Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ու հավելել.«Առավոտյան «Հայկական ժամանակը» հոդված է նվիրում Հայկ Մարությանին և «լրիվ պատահական» նույն օրը ավտոբուսի վարորդները հիշում են իրենց «ցածր» աշխատավարձի մասին: ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆ ԷԼԻ: ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ»: