Ռուսական գազի տարանցումը Եվրոպա կդադարեցվի. Լուկաշենկո
Եթե Բելառուսի դեմ արևմտյան պատժամիջոցները հանգեցնեն այս երկրում արտակարգ դրության, ապա ռուսական գազի տարանցումը Եվրոպա կդադարեցվի։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը։
«Եթե պատժամիջոցները, որոնք նրանք կկիրառեն ապագայում, մեզ կդնեն արտակարգ դրության մեջ, և մենք ելք չենք ունենա, մենք կկիրառենք այս կոշտ միջոցը»,- ասել է նա։
Լուկաշենկոն նման հնարավորության մասին նշել է նոյեմբերի սկզբին՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրանտների հետ կապված ճգնաժամի գագաթնակետին, երբ Վարշավայում սահմանն ամբողջությամբ փակվեց։
Կրեմլը հույս ունի, որ ոչինչ չի խանգարի Ռուսաստանին շարունակել անթերի կատարել գազային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։