Իրանում բողոքի ակցիաներ են իրականացնում դպրոցի ուսուցիչները
Իրանի Բաբոլ քաղաքում արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է տեղի ունենում տեղի դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ։
Ինչպես գրում է khabarfarsi-ն, ցուցարարները դժգոհ են նոր օրինագծից, որով նախատեսվում է ուսուցիչների վարկանիշավորման նոր կանոններ։ Ցուցարարները պահանջում են նաեւ ազատ արձակել նախորդ օրերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։
Եթե օրենքի նոր նախագիծը հաստատվի, ապա դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կկազմի բուհերի ուսուցիչների աշխատավարձի մոտ 80 տոկոսը։