Չեմ կարծում բանը հասնի հրաժարականի, պարզապես Սիմոնյան Ալենի պես սանձերը կձգեն․ Արթուր Դանիելյանը՝ Հայկ Մարությանի մասին
Երեկ ուշ երեկոյան Փաշինյանի «Հայկական Ժամանակը» Մարությանի մոտալուտ վախճանը գուժող մի հոդված է հրապարակում, որտեղ հիշեցնում են, թե ինչպես է նա հրապուրվել Քոչարյանամերձ գեներալներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
«Քոչարյանամերձ լրատվականները րոպեներ անց փորձում են Մարությանից քաղհալածյալ սարքել: Իսկ արդեն այսօր առավոտյան կաթվածահար է լինում Երևանի տրանսպորտը: Այսինքն շարքից դուրս է գալիս հենց այն միակ հիմնարկը, որով Մարությանը կարող էր դիվիդենտ հավաքել: Չեմ կարծում բանը հասնի հրաժարականի, պարզապես Սիմոնյան Ալենի պես սանձերը կձգեն, որ հանկարծ չշշկռեն:
Փաշինյանն ասել կուզի՝ աշխատում ենք միայն ինձ հետ, իմ ստորադասների հետ գործ չունեք»։