Հրթիռային հարված է հասցվել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, հայտնում է Al-Watan-ը:
Տեղական աղբյուրները թերթին հայտնել են, որ այդ տարածքում գտնվող ամերիկյան ուժերի բազայում նկատվել է ծուխ։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։