Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 5,3 միլիոն մարդ
Դեկտեմբերի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 271 103 247-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 672 325։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,328,593 մարդ, ապաքինվել է 243,755,157 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (51,018,282), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,703,644), 3-րդը՝ Բրազիլիան (22,191,949), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (10,873,468) և Ռուսաստանը (10,046,454):