Ռուսաստանում 17-ամյա աղջիկը երեխային վաճառքի է հանել՝ բիզնեսը խթանելու համար
Տոսնոյի (Ռուսաստան, Լենինգրադի մարզ) բնակիչը համացանցում հայտարարություն է հրապարակել՝ երեխային 10 հազար ռուբլով վաճառելու մասին, հայտնում են իրավապահ մարմինները։ Հայտարարությունը, որն ուղեկցվում էր նորածին տղայի լուսանկարով, նկատել է Պարգոլովոյի բնակիչը, ով ոստիկանություն է կանչել։
Ոստիկաններն արագ գնացել են Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի թաղամասում ապրող բնակչի մոտ։ Նա բացատրել է, որ կողքի սենյակում գրանցված է իր բարեկամը, ով, ըստ երևույթին, տարօրինակ հայտարարություն է հրապարակել իր հաշվից։
Շուտով նրանց հաջողվել է գտնել 17-ամյա աղջկա հորը, ով խոստովանել է, որ իր դուստրը ունի թխվածքեղենի բիզնես և այն բարելավելու համար որոշել է վաճառքի հանել երեխային։