Ինչպես են 10-15 ոստիկան բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին (տեսանյութ)
Րոպեներ առաջ բնակության շենքի բակից բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին։
Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու գործընթացին մասնակցել են 10-15 ոստիկաններ, որոնք Սամսոնյանի նկատմամբ անհամաչափ և բիրտ ուժ են կիրառել։ Շենքի բակում եղել է շուրջ 5 ոստիկանական մեքենա։
Թե ինչ պատճառով են ձերբակալել լրատվական կայքի ղեկավարին, առայժմ պարզ չէ։
Մանրամասները՝ AntiFake․am-ի տեսանյութում․