Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց որևէ նախապայմանների. Էդուարդ Աղաջանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:
Նա նշել է, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց որևէ նախապայմանների:
«Խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին է։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը»,- ասել է Աղաջանյանը։