Սաուդյան Արաբիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ
Սաուդյան Արաբիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ հաշվի առնելով 2002 թվականի արաբական խաղաղության նախաձեռնության պահանջը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդուլլահ ալ-Մուալլիմին, փոխանցում է Anadolu-ն։
Դիվանագետը հիշեցրել է, որ արաբական խաղաղության նախաձեռնությունը նախատեսում էր «վերջացնել 1967 թվականին Իսրայելի կողմից գրավված պաղեստինյան հողերի օկուպացումը և հարգել Պաղեստինի ինքնորոշման իրավունքը»։
Ալ-Մուալլիմիի խոսքով՝ եթե Էր Ռիադի պայմանները կատարվեն, ապա ողջ իսլամական աշխարհը, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) բոլոր 57 երկրները կհետևեն Սաուդյան Արաբիայի օրինակին, ինչը կհանգեցնի Իսրայելի հետ լայնածավալ երկխոսության։