Բախումներ՝ Քաշմիրում. կա զոհ
Վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ բախումը տեղի է ունեցել Քաշմիրում հնդիկ զինվորականների և տեղի աշխարհազորայինների միջև։ Փոխհրաձգության արդյունքում մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։
Դելիի պաշտոնյան հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի առավոտյան՝ Սուրանկոտ շրջանում Հնդկաստանի զինված ուժերի գործողության ժամանակ։
Լարվածությունը Քաշմիրում, որը երկար տարիներ Հնդկաստանի և Պակիստանի միջև վեճի առարկա էր, սրվեց այն բանից հետո, երբ նախօրեին Սրինագար քաղաքում հարձակվեցին ոստիկանական ավտոբուսի վրա, որի հետևանքով զոհվեցին երեք հնդիկ իրավապահներ և վիրավորվեցին 14 հոգի: