Էրդողանը տարեսկզբին կայցելի Ուկրաինա
«Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը 2022 թվականի սկզբին կայցելի Ուկրաինա՝ ռազմավարական բանակցությունների համար»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է այս այցը անվտանգության և Ղրիմի հարցի համատեքստում»,- նշել է Դմիտրի Կուլեբան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեջեբ Թայիփ Էրդողանն առաջարկել էր հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ Դոնբասում սրացումները կանխելու համար։